Շվեդիայի ոստիկանությանը հետաքրքրել է համացանցում հայտնված տղամարդկային ոտքերի լուսանկարները, որոնց վրա դաջված է այրվող Սուրբծննդյան այծը: Ինչպես հաղորդում է The Local պարբերականը, իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ դաջվածքները պատկանում են բարբարոսներին, որոնք այրել են ծղոտե այծը:
Դեկտեմբերի 15-ին ենթադրյալ չարագործները համացանցում տեղադրել են դաջվածքներով ոտքերի լուսանկարը: Դաջվածքում պատկերված է այրվող ծղոտե այծ, որի տակ գրված է պատահարի օրվա ամսաթիվն ու ժամը: Ոստիկանության կարծիքով՝ մարդիկ, որոնք կապ չեն ունեցել քանդակն այրելու մեջ, հազիվ թե անեին նման դաջվածք:
Այնուամենայնիվ, դաջվածքները չեն ապացուցում դրանք կրողների մեղքը: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: Վկայություն կա այն մասին, որ այծին այրել են չորս անձինք, որոնց միջադեպից հետո տեսել են ռեստորանում:
Սուրբծննդյան այծը 1966 թվականից սկսած ամեն տարի տեղադրվում է Շվեդիայի Եվլե քաղաքի կենտրոնում: Սովորաբար այծը չի պահպանվել մինչև տոներ և պաշտոնական բացումից անմիջապես հետո դարձել է բարբարոսների «զոհ»:









































