Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Galaxy Note 4-ի թողարկման ժամկետը, որն ամսվա սկզբին ներկայացվել էր IFA 2014 ցուցահանդեսում:
Հարավային Կորեայում նորույթը կթաղարկվի այս ուրբաթ՝ սեպտեմբերի 26-ին: Իսկ մինչև հոկտեմբերի վերջ այն կհայտնվի 140 երկրներում՝ ասվում է մամլո հաղորդագրությունում:
Թողարկման ժամկետները կոնկրետ շուկաների համար ավելի ուշ կհստակեցվեն:
Galaxy Note 4-ը գովազդվել էր Unpacked 2014 մամլո ասուլիսի ժամանակ:
Հեռախոսի էկրանի չափը մնացել է նախկինը՝ 5.7 դյույմ, սակայն նա ձեռք է բերել որոշ առավելություններ Galaxy S5 սմարթֆոնի համեմատ՝ ներառյալ մատնահետքերի սքաներն ու Quad HD Super AMOLED (2560х1440 կետայնությամբ) դիսփլեյը:









































