Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերի ուղղությամբ նոր օդային հարվածների արդյունքում ավերվել է 12 ոչ մեծ նավթավերամշակման գործարան, որոնք վերահսկում են գրոհայինները: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարում է Պենտագոնը:
Գործողությանը մասնակցել են նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ռազմական ինքնաթիռները՝ հայտնում են գերատեսչությունում:
Նավթավերամշակման գործարաններից գրոհայինները կարող են օրական մինչև 2 մլն դոլար ստանալ:









































