Արդեն 30 տարի է՝ Սուրբծննդյան տոնական շաբաթը ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքի վարորդներին իր պարով ուրախացնում է ոստիկան Թոնի Լեպերը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ծառայության ժամերին պարելու գաղափարը նրա մոտ ծնվել է դեռևս 1984 թվականին, իսկ 1988 թվականին նա հեռացել էր ծառայությունից: Սակայն 4 տարի անց քաղաքային իշխանությունները նրան խնդրել են կրկին համազգեստ հագնել, կարգավորել երթևեկությունը և պարել քաղաքի փողոցներում: Նա Սուրբծննդյան տոներին կրկին կշարունակի բարձրացնել վարորդների տրամադրությունը:
Նրա «զինանոցում» բազմաթիվ պարեր կան, սակայն ամենասիրվածն այն պարն է, որի կատարման համար նա ծնկի է իջնում՝ կրկնօրինակելով «Շաբաթօրյա երեկույթի տենդ» ֆիլմում Ջոն Տրավոլտայի հերոսին:









































