Ոստիկանության տեղեկություններով՝ ընթացիկ տարվա 11 ամսում տարատեսակ իրավախախտումների թիվը հասել է կրիտիկական նշագծի: Մասնավորապես երկաթուղային տրանսպորտում գողությունների թիվը աճել է 19 տոկոսով, իսկ ավտոբուսներում՝ 26 տոկոսով:
Որպես կանոն, ուղևորությունները գնացքով քաղաքացիների համար վտանգավոր են հատկապես առավոտյան ժամերին:
Օրինախախտները հիմնականում գրպանահատներ են: Le Figaro-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը ներկայում հանցագործությունների կանխարգելման մի շարք նախազգուշական միջոցառումներ է իրականացնում՝ ցուցանակներ են կախվում կանգառներում ու մետրոյի կայարաններում:









































