Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը միջազգային կոալիցիային կոչ է արել «Իսլամական պետության» դեմ պայքարում մշակել ընդլայնված ռազմավարություն՝ ներառելով նաև արաբական երկրների հետ աշխատանքը և Մեծ Բրիտանիայի ռազմական ուժի կիրառումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մեր ռազմավարությունն իր մեջ պետք է ներառի արաբական երկրների հետ համատեղ աշխատանք, այն միշտ պետք է ուղղված լինի տեղի բնակչության աջակցությանը, իրագործվի մեր իրավական պարտականությունների շրջանակներում և որպես ծրագրի մի մաս՝ ներառի մեր օգնությունը, մեր դիվանագիտական ջանքերը և, այո, մեր ռազմական ուժերը»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ասել է Քեմերոնը:









































