Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 47-ամյա Ռաֆիկ Հայրապետյանը վարելով «Վազ 2121» մակնիշի 923 ՍԼ 26 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Հայրապետյանն ու ուղևոր Բելլա Սողոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում քննիչ Արման Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com-ը հայտնում է, որ Ռ. Հայրապետյանը նախկինում աշխատել է Ոստիկանության Վեդիի բաժնում՝ որպես քրեական հետախուզության բաժանմունքի պետ և մեկ շաբաթ առաջ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:









































