Ֆրանսիական Գվիանայի Կուռու տիեզերակայանից արձակվել է 5 տոննա կշռող Skynet-5D բրիտանական ռազմական արբանյակով հրթիռակիր: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այդ արբանյակը արդեն չորրորդն է ուղեծիր դուրս բերված բրիտանական ռազմական արբանյակների նոր սերնդում: Skynet համակարգը Մեծ Բրիտանիայի միակ տիեզերական նախագիծն է: Դրա արժեքը 3.6 մլրդ դոլար է:
Համակարգը համատեղ ղեկավարում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ու «Աստրիում» կոմերցիոն ընկերությունը:
Բրիտանական արբանյակից բացի` հրթիռակիրը պետք է ուղեծիր դուրս բերեր նաև 3 տոննա կշռով մեքսիկական հեռահաղորդակցական արբանյակը:











































