2000-2013թթ. ԱՄՆ-ում գրանցվել է 160 դեպք, որոնց ժամանակ զինված մարդիկ կրակ են բացել բազմության մեջ: Տասնամյակի սկզբից այդ ողբերգությունները տեղի են ունենում ավելի ու ավել հաճախ: Այս մասին ասվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի անցկացրած հետազոտությունում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
2000 թվականին գրանցվել է այդպիսի 1 դեպք, իսկ 2003-ին՝ արդեն 11:
Համաձայն փաստաթղթի՝ 2009 թվականից սկսած՝ երկրում տեղի է ունեցել նման հանցագործությունների կտրուկ աճ՝ 19 դեպք, իսկ 2010-ին՝ 26: 2011 թվականը եղել է առավել հանգիստ՝ 10 դեպք, սակայն 2012-ին գրանցվել է 24 հարձակում: Այդ տարին եղել է ամենաարյունալին՝ 208 զոհ և վիրավոր: 2013-ին դիտվել է փոքր-ինչ նվազում՝ 17 դեպք:
Այդ ընթացքում զոհվել է 486 մարդ, վիրավորվել 557-ը: Զոհերի թվում կան 9 ոստիկաններ:









































