Նյու Յորքի ահաբեկչությունից 13 տարի անց պարզվել է դրա ևս մեկ զոհի ինքնությունը: Զոհը փախստական Պատրիս Բրոթն է: Դա իմանալ հաջողվել է ԴՆԹ-ի նորագույն թեստերի միջոցով: Այս մասին գրում է La Libre-ն` վկայակոչելով Նյու Յորքի բժշկական փորձաքննության ծառայություններին:
Նշենք, որ Պատրիս Բրոթը 5 տարի ծրագրավորող է աշխատել McLennan ընկերությունում, որը Հյուսիսային աշտարակի 97-րդ հարկում էր գտնվում:




































