Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օլեգ Սալենկոն բնութագրել է ուկրաինական «Շախտյոր»-ի՝ 1/8-րդ եզրափակիչի մրցակցին՝ Դորտմունդի «Բորուսիա»-ին:
«Գերմանական ակումբն ունի մեծ ուժ, հզոր պաշտպանություն: Այժմ նրանք կկենտրոնանան «Շախտյոր»-ի դեմ խաղի ուղղությամբ: Նրանք լավ գիտեն՝ ինչ է պետք անել: «Բորուսիա»-ն մեկ նպատակ ունի՝ դուրս գալ եզրափակիչ: Նրանց հաղթաթղթերն են կագապահությունն ու ազատ ֆուտբոլը: Նույնը կարելի է տեսնել «Շախտյոր»-ի մոտ»,- ասել է Սալենկոն:







































