Երեկ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ գործող իշխանությունների: Ընդդիմությունը չի վախեցել փողոց հանել իր կողմնակիցներին` չնայած մարտի 15-ից երկրում մտցվել է արտակարգ դրություն, և շիա ընդդիմության շատ ներկայացուցիչներ ձերբակալվել են կամ արտաքսվել երկրից: Այս մասին հաղորդում է իրանական Press TV-ին: Ըստ նույն աղբյուրի` ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ:
Երեկ հայտնի է դարձել նաև, որ Բահրեյնի ընդդիմությունը համաձայնել է Քուվեյթի առաջարկին` միջնորդին դեր ստանձնել Բահրեյնի ներքաղաքական հակասությունները հարթելու գործընթացում: Այդ մասին հայտարարել է Բահրեյնի շիայական հայտնի միավորման՝ «Ալ-Ուիֆակ»-ի ներկայացուցիչ Ջասեմ Հուսեյնը: Նրա խոսքերով` միջնորդության մասին հայտնել է Քուվեյթի էմիր, շեյխ Սաբահ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը:
Հիշեցնենք, որ Բահրեյնում մարտի 15-ին թագավոր Համիդ Ալ Խալիֆայի հրամանագրով մտցվել է արտակարգ դրություն այն բանից հետո, երբ երկրում այլևս հնարավոր չի եղել վերականգնել հասարակական կարգը: Այդ նպատակով Բահրեյն էին մտցվել Պարսից ծոցի արաբական երկրների զորամիավորումները: