Thursday, 16 07 2026
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները

Հայտնի է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուներից երեքի անունը

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբիկ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ իր տեղակալ Դավիթ Խաչատրյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողով: Այսինքն՝ նա ցանկանում է մասնակցել մրցույթին ու դառնալ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ:

Հիշեցնենք, որ այսօր մրցութային հանձնաժողով դիմումներ ներկայացնելու վերջին օրն է: Բացի Դավիթ Խաչատրյանից դիմում-փաստաթղթեր է ներկայացնել նաև միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան, Արա Ղազարյանը, ինչպես նաև փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ փաստաթղթերը ներկայացրել է այսօր: Իսկ թե ովքեր են իր մյուս մրցակիցները Գրիգորյանը ևս չգիտեր: Հետաքրքրվել էր, սակայն չեն ասել: Փաստաբանի խոսքով, սակայն, միայն հայտ ներկայացնողի ցանկությունը բավարար չէ որպեսզի այդ տեղեկությունը գաղտնի պահվի: Այդ տեղեկությունը պետք է բաց լինի եւ հրապարակային:

Բացի 3 հստակ առաջադրումներից շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իրենց թեկնածությունն առաջադրել են նաև նախկին օբմուդսմեն Արմեն Հարությունյանը, ինչպես նաև ԵՊՀ դասախոս Վիգեն Քոչարյանը, որն արդեն ներկայացրել է փաստաթղթեր:

Ի դեպ՝ շրջանառվում է, որ պետք է առաջադրվի նաև Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում