Դերասանները, որոնք Ֆրանկո Ձեֆիրելլիի 1968թ. ֆիլմում խաղացել էին շեքսպիրյան հերոսներ Ռոմեո ու Ջուլիետի դերը, կմարմնավորեն Կապուլետի ամուսիններին «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմի ժամանակակից էկրանավորման մեջ՝ հայտնում է THR-ը:
Լեոնարդ Ուայթինգն ու Օլիվիա Խասին միասին կխաղան 46 տարի անց: Ջուլիետի դերում նկարահանվում է Խասիի իսկական դուստրը՝ Ինդիա Էյսլին:
«Սոցիալական ինքնասպանություն» ֆիլմի ռեժիսորը Բրյուս Ուեբն է:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2015թ. մարտի 1-ին:










































