Դոնեցկի «Շախտյոր»-ն իր պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացրել՝ պարզելու համար, թե թիմի երկրպագուները որ թիմն են ուզում՝ լինի «Շախտյոր»-ի մրցակիցը Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչում:
Քվեարկության արդյունքների համաձայն՝ ուկրաինական ակումբի երկրպագուներն ամենից շատը ցանկանում էին հանդիպել «Շալկե»-ին, երկրորդը՝ «Մալագա»-ին: Նրանց ամենանցանկալի մրցակիցը կլիներ «Բորուսիա»-ն:
Հիշեցնենք, որ 1/8-րդ եզրափակիչում «Շախտյոր»-ի մրցակիցը հենց «Բորուսիա»-ն է լինելու:








































