Հորդանանի դատարանն անմեղ է ճանաչել իսլամիստ քարոզիչ Աբու Կատադային ահաբեկչության նախապատրաստման գործով: Նրան մեղադրում էին պայթյունների նախապատրաստմանը մասնակից լինելու համար, որոնք կանխվել էին Հորդանանում 2000 թվականին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հունիսին Աբու Կատադան Հորդանանի դատարանի կողմից անմեղ էր ճանաչվել 1998 թվականի պայթյունների շարքին մասնակցություն ունենալու գործով:
Աբու Կատանդան Մեծ Բրիտանիայից Հորդանան էր արտաքսվել անցած տարվա հուլիսին՝ տևական դատավարությունից հետո, և Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ցանկացած ելքի դեպքում նրան չի թույլատրվի երկիր վերադառնալ:








































