Ֆրանսիայում հետաքննությունը կուսումնասիրի երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի վարչակազմի հավանական չարաշահումների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվել են նրա նախագահության ընթացքում սոցհարցում անցկացնելու համար պայմանագիր կնքելու ժամանակ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Վճռաբեկ դատարանի որոշումը:
2010թ Anticor հակակոռուպցիոն ասոցացիան հայց էր ներակայցրել դատարան՝ Ելիսեյան պալատին մեղադրելով ֆավորիտիզմի մեջ այն բանից հետո, երբ Հաշվետու պալատը հայտնել էր նախագահի վարչակազմի և Publifact խորհրդատվական ընկերության միջև կնքված պայամանգրի մասին:
Սարկաոզիին մոտ կանգնած ընկերությունն առանց տենդեր հայտարարելու ստացել էր սոցհարցում անցկացնելու պայամանգիր, որն ընկերությանը է բերել երեք միլիոն դոլար:
2011թ. Վերաքննիչ դատարանը կարգադրել էր դադարեցնել հետաքննությունը նախագահի դատական անձեռնմխելիության պատճառով:
Գործը փոխանցվել էր Վճռաբեկ դատարան: 2012թ. հոկտեմբերին Anticorը նոր բողոք կցեց հայցին՝ Ելիսեյան պալատին մեղադրելով հասարական միջոցները ծախսելու մեջ:
Նախօրեին Վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ այս գործով հետաքննությունը դադարեցնելու կապակցությամբ:
Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն՝ Սահմանադրության որևէ դրույթ հանրապետության նախագահի կաբինետի անդամներին չի շնորհում անձեռնխելիություն կամ չի ազատում քրեական պատասխանատվությունից:
Anticor-ի տեղեկատվության համաձայն՝ Ելիսեյան պալատը պատվիրել է սոցհարցումներ անցկացնել հակառակորդ սոցիալիստների, նախագահի հավանական թեկնածուների մասին: Նախագահի վարչակազմին հետաքրքրել են նաև ավելի անձնական պահեր. պատվիրվել է սոցհարցումներ անցկացնել արդարդատության նախկին նախարար Ռաշիդ Դատիի հղիության, արտգորնծախարար Միշել Ալո-Մարիի՝ Թունիսում անկացրած սկանդալային արձակուրդների մասին և այլն:










































