Բարբարա Սթրեյզընդը դարձել է միակ երաժիշտը, որի ալբոմները գլխավորել են Billboard 200-ի չարտը վերջին 6 տասնամյակներից յուրաքանչյուրում:
Ներկայում չարտի առաջին հորիզոնականում է նրա Partners վերնագրով ալբոմը: Columbia Records-ը սեպտեմբերի 14-21-ն ընկած ժամանակահատվածում վաճառել է ալբոմի 196 հազար օրինակ: Partners -ը Սթրեյզընդի 10-րդ ալբոմն է:
Բարբարա Սթրեյզընդը 72 տարեկան է:










































