Լոնդոնի «Արսենալ»-ի բաժնետերեից մեկը՝ Ալիշեր Ուսմանովը, հայտարարեց, որ Վան Պերսիի տրանսֆերի վաճառքը «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի սխալն է.
«Վան Պերսիի տրանսֆերի վաճառքը Վենգերի սխալն է: Ես երբեք չեմ մասնակցել ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքների առքուվաճառքին: Այդ հարցերով միշտ զբաղվել է Վենգերը:
Սակայն ես ակումբի ամենախոշոր բաժնետերերից մեկն եմ և ցանկանում եմ շտկել այս իրավիճակը»,- հայտարարեց Ուսմանովը:






































