Սուրճի վաճառք իրականացնող ամերիկյան Starbucks ցանցը պայմանավորվել է 913.5 մլն դոլարով հետ գնել Ճապոնիայում իր Starbucks Coffee Japan բիզնեսի մնացած 60.5 տոկոսը: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Գործարքը ծրագրվում է ավարտել 2015-ի առաջին կեսամյակում:
Սկզբում Starbucks-ը ծրագրում է 505 մլն դոլարով ձեռք բերել Sazaby League ընկերության 39.5 տոկոսը՝ Ճապոնիայում բիզնեսի ծավալը դարձնելով 79 տոկոս: Այնուհետև ամերիկյան ընկերությունը կանցնի մանր բաժետերերից 408.5 մլն դոլարով մնացած 21 տոկոսի ձեռքբերման:
Starbucks-ը Sazaby League ընկերության հետ համատեղ Ճապոնիայում աշխատում է 1995 թվականից:
Այժմ Ճապոնիայում աշխատոմ է Starbucks-ի մոտ 1050 խանութ: Ասիայում ամերիկյան ընկերության վաճառքին է բաժին ընկնում ընդհանուր եկամտի ավելի քան 6 տոկոսը:







































