Ճապոնիայի ոստիկանությունը համոզում է այլասերվածին՝ ինքնակամ հանձնել տոսացու-կոշիկները՝ ներդրված տեսախցիկով հատուկ կոշիկը, որը թույլ է տալիս նկարահանել այն, ինչ կանանց զգեստի տակ է, հայտնում է United Press International-ը:
Առգրավվել է արդեն հարյուր հազար նման տեսակի կոշիկ:
Կիոտո պրեֆեկտուրայի ոստիկանությունը մատչում է ստացել 1500 վուայերիստ պատվիրատուներին, երբ ստուգայց է կատարել նման կոշիկի արտադրամաս:
Այդ ժամանակից ի վեր իրավապահները այցելում են հաճախորդների տներ ու առաջարկում ինքնակամ բաժանվել հանցագործության գործիքից:
Ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք հայտնաբերել են գրեթե ողջ լրտեսական կոշիկները՝ բացառությամբ մի քանի զույգի, որոնք ենթադրաբար շպրտվել են:









































