Չինաստանի Յանան քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է լապշա մատուցող ռեստորանատիրոջը, որը ուտեստի մեջ ավելացնում էր ափիոնի կակաչի սերմեր: Այդկերպ վերջինս փորձում էր հաճախորդներին «նստեցնել» իր ֆիրմային ուտեստի վրա ու այն դարձնել ժողովրդական՝ հայտնում է South China Morning Post-ը:
Հաստատության հաճախորդներից մեկին՝ Լյու ազգանվամբ, մի անգամ ստուգման նպատակով կանգնեցրել էր ճանապարհային ոստիկանությունը, սակայն նա իր համար էլ անսպասելի չէր անցել թմրանյութի ստուգման թեստը: Նրան ձերբակալել էին, ու տղամարդը ի վերջո գլխի էր ընկել, որ գաղտնիքը կարող է թաքնված լինել ամենօրյա սննդի օգտագործման մեջ:
Փորձելով ստուգել իր կասկածները՝ Լյուն խնդրել է ընտանիքի անդամներին սնվել այդ նույն ռեստորանում, ապա անալիզներ հանձնել: Արդյունքում՝ հաստատվել է թմրանյութի առկայությունը նրանց օրգանիզմում:
Ձերբակալված ռեստորանատերը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ գնել է 2 կգ կակաչի սերմ՝ դրա փոշին ուտեստի մեջ օգտագործելով որպես համեմունք:










































