Saturday, 08 06 2024
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ

Քառյակ չի էլ եղել, այն տրոհելը չափազանց հեշտ էր. Աղասի Ենոքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

 -Պարոն Ենոքյան, ՀՅԴ քայլը՝ չմասնակցել մարզային հանդիպումներին և այսպես կոչված՝ համապետական հանրահավաքին, նոր իրողությո՞ւն է, քառյակը տրոհվո՞ւմ է: Թե՛ ՀՅԴ-ն, թե՛ քառյակի կուսակցությունները շարունակում են պնդել, որ քառյակում պառակտում չկա:

-Մենք ունենք հին իրողության նոր արտահայտում: Ինչի՞ համար էր այդ քառյակը, փաստորեն խորհրդարանում այն բոլոր ուժերը, որոնք չէին մտել իշխանություն, նրանք միավորվեցին ոչ իշխանական քառյակում: Այս քառյակի առաջ խնդիր չի դրվել լինել ընդդիմություն, այս քառյակը քաղաքական հարցեր երբեք չի բարձրացրել, քաղաքական պահանջներ չի դրել: Այսինքն՝ սա մի արհեստական կոնգլոմերատ էր և այնպես չէր, որ այստեղ մտած բոլոր ուժերը պարտավոր էին մնալ սկզբնական պայմանավորվածությունների շրջանակներում, մանավանդ որ եթե ուշադիր նայենք, Դաշնակցությունը դրա մեջ մնալուց որևէ շահ չուներ:

Այսինքն՝ ՀՅԴ-ն տեսավ, որ շահ չունի, դրա համար հրաժարվե՞ց:

-Ի սկզբանե պարզ էր, որ նա շահ չունի: Հիմա միգուցե նա գտել է իր շահը իշխանությանն ավելի մոտ լինելու մեջ, միգուցե նրա շահն է ցույց տալ, թե որքան բոբիկ է այսօր ԲՀԿ-ի և ՀԱԿ կուսակցության միավորումը: Տարբեր խնդիրներ են, ամեն մի կուսակցություն իր համար իր խնդիրն է լուծում, կրկնեմ, եթե իրենց առաջ չկա դրված միասնական մեծ համապետական, համաժողովրդական խնդիրներ, իսկ այսպիսի խնդիրներ այս ուժերն իրենց վրա չէին ուզում վերցնել: Տեսեք, այս ընթացքում ինչքան կարևորագույն հարցեր են եղել կանգնած Հայաստանի առաջ՝ սկսած սեպտեմբերի 3-ից, մինչ այդ ԵՄ-ի հետ կապված գործընթացից սկսած, օգոստոսին հայ-ադրբեջանական ռազմաճակատում սրացումներում, որևէ հարցում այս քառյակը որևէ խնդիր չբարձրացրեց: Ի՞նչն էր իրենց խնդիրը… կարմիր գծեր, կարմիր գծերի համա՞ր են միտինգ անելու: Եվ այս ընթացքում իսկապե՞ս էլ խնդիր չի եղել Հայաստանի առաջ, պարզապես զարմանալի է: Այնպես որ, այս քառյակը տրոհելը չափազանց հեշտ էր: Ի վերջո, քառյակ լինելու իմաստն այն էր, որ չերևար, որ այստեղ ՀԱԿ-ն իր վաղեմի ախոյանի՝ ԲՀԿ-ի հետ մտել է ալյանսի մեջ: Իսկ հիմա դա ավելի պարզ է դառնում, որ կողքի անտուրաժը վերանում է, ավելի պարզ է դառնում, որ ՀԱԿ-ը խնդիր ունի գոյատևելու, իսկ ԲՀԿ-ն խնդիր ունի իր դեմքը մաքրելու և այդ պատճառով է այս կուսակցությանը վերցրել որպես իրեն դաշնակից:

-Մենք այսօր ունենք տրոհվա՞ծ քառյակ:

-Քառյակ երբեք չի էլ եղել, պարզապես այս ուժերը, հախուռն տեսնելով իշխանություն և ոչ իշխանություն բաժանարար գծերը, կանգնել էին մյուս կողմում:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում