Երբ խոսում ենք Վին Դիզելի մասին, ապա առաջինը, ինչ գալիս է մտքիդ, նրա սափրած գլուխն է, այդ պատճառով էլ դերասանի մասնակցությամբ «Վհուկների վերջին որսորդը» ֆիլմն առավել հետաքրքիր է դառնում, քանի որ ֆիլմում Դիզելը ներկայանում է ոչ միայն մազերով, այլև մորուքով, գրում է Spletnik.ru-ն:
Պատմության կենտրոնում վհուկների անմահ որսորդի և ազդեցիկ երիտասարդ վհուկի պատմությունն է, ովքեր միավորվել են, որպեսզի խանգարեն վհուկների խմբին մարդկությանը ժանտախտով վարակել:
Դիզելից բացի, ֆիլմում նկարահանվել են Ռոուզ Լեսլին, Էլայջա Վուդը, Մայքլ Քեյնը և այլ դերասաններ:
Ֆիլմի, որի թողարկումը նշանակված է հաջորդ տարվա հոկտեմբերի 15-ին, ռեժիսորը Բրեկ Էյսներն է:

















































