ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային ծառայություններից և այլ եկամուտներից գոյացող համախառն եկամուտները, 2012 թ. ինն ամսվա կտրվածքով, կազմել է 686 մլն 59.7 հազ. դրամ՝ 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.9 %-ով: Այսօր կառավարության նիստում մշակույթի ոլորտի հաշվետվություն ներկայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա տեղեկացրեց, որ 26.6% շահութահարկի նվազում է եղել, որը պայմանավորեց տարեկան ամփոփումների գործոնով:
Պողոսյանը նշեց, որ պետք է տոմսերի էլեկտրոնային համակարգը դարձնել ավելի ընդլայնված, մաքսային ծառայությունները պետք է մասնակցեն համակարգի փորձարկումներին, նաև հատուկ ուշադրություն դարձնել մշակութային արդյունաբերության զարգացմանը, պետություն-մասնավոր համագործակցության զարգացմանը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ նախարարի ներկայացրած տվյալները 9 ամսվա կտրվածքով են, իսկ 11 ամսում ոլորտում ոչ թե աճ, այլ նվազում է արձանագրվել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ ոլորտի շահութահարկը հաջորդ տարի կավելանա:








































