Դամասկոսի մատույցներից մեկում՝ պաղեստինցիների «Յարմուկ» ճամբարում կայանած պաղեստինյան ճակատը զինված ծայրահեղականներից պահանջել է լքել փախստականների ճամբարը և այն չօգտագործել իբրև ռազմական պլացդարմ: Ինչպես հայտնում է «Ալ-Վատան» լրատվական ծառայությունը՝ պաղեստինյան հանրության ներկայացուցիչները կապի մեջ են մտել դաշտային հրամանատարության հետ և նրանցից պահանջել են գրոհայիններին դուրս բերել ու մաքրել ճամբարները, որտեղ ապաստան են գտել մի քանի հարյուր հազար պաղեստինցիներ:
Չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 20.00-ին, լրանում էր սիրիական հրամանատարության ներկայացրած ժամանակը՝ Յարմուկից բնակչությանը հեռացնելու համար, սակայն հակաահաբեկչական օպերացիան մինչ օրս չի սկսվել: Ուշացումը կապում են միջնորդական ջանքերի հետ, որոնց միացել են տարածաշրջանային ուժերը: Դրա հետ մեկտեղ, շարունակվում է փախստականների հոսքը սիրիա-լիբանանյան սահմանին, ուր ուղղվել են պաղեստինցիների մեծ մասը:
Սիրիայում հատկապես կատաղի մարտեր են ընթանում Հալեպ և Համա քաղաքներում:










































