Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած «Բոլոնիա»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին կոչ է արել երկրպագուներին աջակցել նեապոլյան թիմին:
«Ես զղջում եմ և ներողություն խնդրում երկրպագուներից: Կփորձենք ճիշտ ուղու վրա վերադառնալ, որքան հնարավոր է, արագ: Այս դժվարին պահին ակումբին անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը:
Մենք փորձում էինք փոփոխություններ կատարել մեր խաղում, բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն նաև շատ սխալներ թույլ տվեցինք պաշտպանության գծում: Պետք է ավելի ուշադիր և համբերատար լինենք»,- նշել է Մացարին:







































