Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է, որ Մարիո Բալոտելին Տոտտիին է հիշեցնում: Սակայն ֆուտբոլիստների միջև տարբերությունն այն է, որ Տոտտին խնդիրներ չէր ստեղծում:
««Լիվերպուլ»-ը կօգնի Մարիոյին և նա, վերջապես, կդադարի իրեն չար երեխա զգալ: Իտալիայում լավագույն ֆուտբոլիստներն, ովքեր հաջող ավարտի էին հասցնում գրոհները, Կասանոն և Տոտտին էին:
Բալոտելին նման է Տոտտիին: Միայն Տոտտին խնդիրներ չէր ստեղծում և կարգապահության առումով հանդարտ էր»,- Daily Star-ը մեջբերում է Կապելոյի խոսքերը:






































