Իսպանական AS պարբերականն իր ընթերցողների շրջանում անցկացրել է հարցում՝ պարզելու՝ երկրպագուները Լա Լիգայի 5-րդ տուրում կայանալիք «Էլչե»-ի դեմ խաղում ցանկանում են «Ռեալ»-ի դարպասում տեսնել Իկեր Կասիլյասին, թե Կեյլոր Նավասին:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ երկրպագուների 80%-ը Կասիլյասի փոխարեն ցանկանում է դարպասում տեսնել Նավասին:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին երեկ հայտարարել է, որ «Էլչե»-ի դեմ խաղում մեկնարկային կազմում է լինելու Կոստա-Ռիկայի հավաքականի դարպասապահը:



































