ԱՄՆ-ը առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է F-22 Raptor կործանիչներ, հայտնում է Time-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարությունում ունեցած իր աղբյուրին:
Այդ տեսակի ինքնաթիռները մի քանի հարված են հասցրել սիրիական Ռաքքա քաղաքին ու դրա արվարձանին: Այդ քաղաքը համարվում է «Իսլամական պետության» մարտիկների հիմնական դիրքը: Ավելի վաղ Պենտագոնի մամլո քարտուղար փոխծովակալ Ջոն Քիրբին հայտարարել էր, թե ահաբեկիչների դիրքերին հարվածելու համար օգտագործվել են Tomahawk թևավոր հրթիռներ:
Թե հատկապես ինչ խնդիրներ են իրականացնում F-22-երը Սիրիայում, դեռ հայտնի չէ:
F-22 կործանիչները մշակվել են 1980-ականների երկրորդ կեսին:









































