Մեծ Բրիտանիայի ֆինանսական կազմակերպությունների գործունեության վերահսկման տեսչությունը (FCA) մտադիր է տուգանել Barclays բանկին, գրում է The Financial Times-ը:
Թերթի տեղեկություններով՝ կարգավորողը իր պլանների մասին կհայտարարի այսօր: Barclays-ին սպառնում է տուգանք 38 մլն ֆունտ ստերլինգի չափով: Պատճառը հաճախորդների գումարների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է: Տուգանքը ռեկորդային է տվյալ խախտման համար, ասվում է հոդվածում:
Նշվում է, որ բանկը 2007-2012 թթ. հաճախորդների միլիարդավոր ֆունտ ստերլինգի հասնող գումարները պահել է սեփական հիմնադրամների հետ:
3 տարի առաջ Barclays- նմանատիպ խախտման համար արդեն վճարել էր 1 մլն ֆունտ ստերլինգ, իսկ 2010-ին JP Morgan Chase-ը նմանատիպ մեղադրանքով տուգանվեց 33 մլն ֆունտ ստերլինգով:
Այն ժամանակ խոսքը հաճախորդների 23 մլրդ ֆունտ ստերլինգի միջոցների մասին էր:
Barclays-ն ու FCA-ն հրաժարվել են մեկնաբանություններից:









































