Այս պահին ՀՀ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների՝ «Մալաթիայի», «Հրազդանի», «Ֆիրդուսի», աշխատակիցները: Նրանք բողոքում են «Շրջանառույան հարկի մասին» օրենքի դեմ, որը, նրանց իսկ խոսքով, անմիջականորեն տարածվում է իրենց վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տոնավաճառներից մեկի աշխատակիցն ասաց, որ պահանջում են լուծում տալ օրենքին: « Այդ օրենքի համաձայն՝ մի տոկոսն է մեզ օգուտ հասնում: Մենք պահանջում ենք օրենքն ընդհանրապես հանել: Նոր օրենքը մեզ ընդհանրապես օգուտ չէ: Կառավարությունը մեզ հնարավորություն չի տալիս աշխատելու, որ հիմա էլ խեղդում է մեզ, չի թողնում աշխատենք: Ես խալխին խնդրում եմ ապրանք եմ բերում, էդ ապրանքը չի ծախվում, տանում եմ ետ տալիս, հարկայինը գալիս է տեսնում՝ ապրանքը չկա ու ինձ տուգանում, բա դա արդարա՞»,- ասաց տոնավաճառի աշխատակիցը:
Ըստ նոր կարգի՝ այսուհետ տոնավաճառի աշխատակիցներից պահանջվելուէ հաշիվ ապրանքագիր ներկայացնել, ինչը, նրանց խոսքով, իրենց ձեռնտու չէ: Ակցիայի մասնակիցներին լսեց Հովիկ Աբրահամյանը, ապա տարբեր տոնավաճառներում աշխատող երեքական աշխատողների հրավիրեց կառավարության շենք հանդիպման: Հանդիպումը կմեկնարկի քիչ անց: Տոնավաճառների աշխատակլիցներն ակնկալում են, որ հանդիպումից հետո լուծում կտրվի իրենց պահանջին:









































