«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի գործադիր տնօրեն Էդ Ուոդվորդի հետ կքննարկի ձմեռային տրանսֆերային ծրագրերը: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Հոլանդացի մասնագետը մտադիր է 50 մլն ֆունտ խնդրել «կարմիր սատանաներ»-ի կազմը համալրելու նպատակով: Ինչպես արդեն հայտնել ենք, վան Գալի տրանսֆերային գլխավոր նպատակը Քևին Սթրոթմանն է:
Բացի այդ, մասնագետը ցանկանում է հզորացնել թիմի հարձակման գիծը: Եթե վան Գալի խնդրանքը բավարարվի, ապա «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ավելի քան 200 մլն ֆունտ ծախսած կլինի մեկ մրցաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր Լիգայի 5 տուրերի ընթացքում «Յունայթեդ»-ն ընդամնեը 1 հաղթանակ է տարել:








































