Wednesday, 01 07 2026
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀԿ-ն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի. մամուլ

«168 ժամ»-ը խմբագրականում գրում է. «Հանրապետական կուսակցության՝ հոդաբաշխ արտահայտվել կարողացող խոսնակներին ու պատգամավորներին թվում է, թե իրենց հակառակորդներն ու թշնամիներն ընդդիմության մեջ են՝ ՀԱԿ-ում, «Ժառանգությունում», ՀՅԴ-ում կամ այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանում» (ԲՀԿ): Նրանք այդպես են մտածում և այդպես մտածելով՝ պաշտպանում են իրենց կուսակցությանն ու առաջնորդին՝ ջանք ու եռանդ չխնայելով: Մինչդեռ թշնամիներն ու հակառակորդներն անպատկերացնելիորեն մոտ են ու հարազատ: Ու երևի հարազատությունից ելնելով՝ հետևողականորեն աշխատում են Սերժ Սարգսյանի դեմ՝ ամենօրյա գործողություններով հերքելով, բացառելով, սխալ հանելով իրենց առաջնորդին: Շաբաթ օրը ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանն իր «նպատակադրումային» ելույթում խոսում էր քաղաքացու հետ «Դուք»-ով խոսելու և քաղաքացուն ծառայելու մասին, մինչդեռ երեկ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հենց Աժ նիստում «Դու»-ով դիմելով՝ «մուննաթ» էր գալիս քաղաքացուն ծառայություն մատուցող ՀՀ ֆինանսների փոխնախարարի վրա: Երկու օր առաջ նա նույն կերպ «հանգստանալու էր» հրավիրում դաշնակցական պատգամավորներին:

«Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան…»,- շաբաթ օրը հայտարարում էր Սերժ Սարգսյանը: Երեկ նրա կուսակից պատգամավոր Մհեր Սեդրակյանն Աժ-ում իրեն հարց ուղղող լրագրողին սպառնում էր՝ «ծնոտը պոկել»: «Մեր բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը: Դեպի հայաստանցին: Մեր բոլոր ջանքերը մարդու համար են: Մեր հայրենակիցների, նրանց բարօրության համար»,- հայտարարում էր Սերժ Սարգսյանը՝ երևի չիմանալով, որ իր ելույթի հաջորդ օրը երևանցիները սառցակալած փողոցներից հազիվ են ճողոպրելու՝ տուն հասնելու դեպքում՝ լսելու «ապահով երկրի մասին» հեռուստառեպորտաժները:

Օրինակների շարքը կարելի է շարունակել: Բայց դրանից ընդամենն ավելի է ամրապնդվելու այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանի թիմն ուղղակիորեն աշխատում է նրա դեմ: Ողջ խնդիրն այն է, որ Ս. Սարգսյանի դեմ աշխատելով՝ նրա կուսակիցներն աշխատում են թե՛ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, թե՛ հասարակության ու պետության դեմ: Ս. Սարգսյանն իր ելույթների ու իրականության միջև համապատասխանություն մտցնելու ընդամենը մի ճանապարհ ունի՝ ազատվել բոլոր նրանցից, ովքեր տեղ չունեն «իր երազած նոր Հայաստանում», քանի որ իր խոստացած «ապահով Հայաստանը» հնարավոր է կառուցել միայն այն դեպքում, երբ ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը գոնե «Հայրենակիցներ» ծրագրով կհեռանա Հայաստանից՝ հայրենիքի նկատմամբ անհագուրդ սերն արտահայտելով սիրելի ռուսական եզերքներից: Բայց դա կնշանակի, որ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը պետք է գնա մենակ՝ առանց շտաբի պետի, քաղաքապետի, թաղային հեղինակությունների ու մնացած «ախպերության»: Բայց դա, իհարկե, տեղի չի ունենա, քանի որ Ս. Սարգսյանը շատ հանդուրժող, ներողամիտ ու բարի նախագահ է (ՀՀԿ նախագահ): Օրինակ, ընդամենը մի քանի ամիս պահանջվեց, որպեսզի «Դոմինգոյի ապտակի» հեղինակ Գագիկ Բեգլարյանը նոր ինդուլգենցիա և համապատասխան պաշտոն ստանա կուսակցապետից: Սա նոր Հայաստան է, և վերջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում