Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն իրեն հիշեցնում է իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլին, հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները:
– Սուարեսը կարող է փոխել խաղի ընթացքը: Նա ինձ հիշեցնում է «Ռեալ Մադրիդ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլին, քանի որ կարողանում է հանդիպման ընթացքում քնից արթնացնել ձանձրացած երկրպագուներին,- հայտարարել է Կապելոն:



































