Իրաքում և Սիրիայում գործող գրոհայինները ֆինանսավորում են ստանում տարածաշրջանի մի շարք երկրներից: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին MSNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Նրա խոսքերով` ավելի վաղ մի շարք պետություններ օգնել են գրոհայիններին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին վնասելու նպատակով:
«Որքան մեզ է հայտնի, ներկա դրությամբ պետությունների կողմից ֆինանսավորումը դադարեցվել է: Սակայն այդ երկրներում առանձին անձինք շարունակում են միջոցներ հատկացնել»,- հայտարարել է պետքարտուղարը:









































