Միլանի Նորաձևության շաբաթը մոտենում է իր ավարտին: Սակայն մինչև օրս մենք հնարավորություն ունենք տեսնելու գարուն-ամառ հավաքածուները:
Spletnik.ru-ն հետևել է Salvatore Ferragamo-ի, Trussardi-ի և Marni-ի շոուներին:
Salvatore Ferragamo








«Անկատար կատարելություն»,- այսպես է բնութագրել իր գարուն-ամառ հավաքածուն Մասիմիլիանո Ջորնետին:
Դիզայները իր հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է 1940-ականներով՝ որպես հիմք վերցնելով այդ ժամանակների հոլիվուդյան գեղեցկուհիների կերպարները:
Դիզայների ընտրած գունապնակի գույներն են վառ նարնջագույնը և դեղինը, հարուստ ավազային գույները, մասնավորապես՝ օձինը, ինչպես նաև սևը:
Trussardi








Գայա Թրուսարդին շարունակում է իր երկրպագուների համար էլեգանտ, կանացի և առավելագույնս հարմարավետ և պարզ հագուստ ստեղծել:
Հավաքածուի տարրերը հարմար են գնումների գնալու, երեխային զբոսանքի տանելու և գործնական հանդիպումների համար:
Գերակայող գույներն են կարմիրը, կապույտը և բաց դարչնագույնը:
Marni









Այս տարի Marni նորաձևության տունը տոնում է իր 20-ամյակը: Այդ առթիվ մակնիշի կրեատիվ տնօրեն Կոնսուելո Կաստիլյոնին Միլանի Նորաձևության շաբաթի շրջանակներում կազմակերպել է Marni Flower Market ծաղկային տոնավաճառը, ինչպես նաև հանրությանը ներկայացրել է իր գարուն-ամառ 2015 հավաքածուն:
Պոդիումի վրա մոդելները ցուցադրել են այն ամենը, ինչի համար երկրպագուները սիրում են մակնիշը: Սակայն հավաքածուի հիմքը Պիկասոյի և հին պատկերներով դաջվածքներն են:
Marni-ի ոճով գարունը համարձակ և վառ կանանց համար է:

















































