Բարաք Օբաման պատրաստ է ՄԱԿ-ի ԱԽ ներկայացնել բանաձև, ըստ որի՝ արմատական իսլամիստական խմբավորումների հետ կապված անձանց կարգելվի օրինականորեն տեղաշարժվել աշխարհում: Օբաման առաջարկում է երկրների նկատմամբ, որոնք «անլուրջ կվերաբերվեն» տվյալ խնդրին, պատժամիջոցներ սահմանել, հայտնում է The Telegraph-ը:
Պարբերականի տվյալներով՝ բանաձևի նախագիծն ուղղված է «Երկում պոտենցիալ ահաբեկիչների հավաքագրման ու տեղափոխության նախազգուշացմանը»:
Այդպիսի միջոցների իրագործման համար կարող են փոփոխություններ պահանջվել ՄԱԿ-ի անդամ երկրների օրենսդրություններում, որոնք պատասխանատվություն կապահովեն ահաբեկչական գործողություններին մասնակցելու նպատաով այլ երկիր տեղափոխվող քաղաքացիների համար:








































