Հինգ հյուսիսիռլանդական քաղաքական գործիչներ չորեքշաբթի օրը հրազենի գնդակներով ծրարներ են ստացել: Ինչպես ենթադրվում է, ծրարները ուղարկվել են ապստամբ-յունիոնիստների կողմից այն բանից հետո, երբ Բելֆաստի իշխանությունները որոշել են բրիտանական դրոշը տարվա մեջ ընդամենը 18 օր բարձրացնել:
Սպառնալիքով հաղորդագրությունները ստացել են տեղական «Ալյանս» կուսակցության երեք անդամներ, որոնց ձայները որոշիչ էին դարձել բրիտանական դրոշի վերաբերյալ քվեարկության ժամանակ: Այս կուսակցությունը չի խառնվում կաթոլիկների և բողոքականների հակամարտություններին: Չարամիտների մյուս երկու հասցեատերերն ազգայնական «Շինն Ֆեյն» կուսակցության անդամներ են, ովքեր հիմնականում ներկայացնում են հյուսիսիռլանդական կաթոլիկների շահերը։ Այս մասին տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Ինչպես տեղեկացվում է, նախօրեին Հյուսիսային Իռլանդիայում Բելֆաստի քաղաքապետարանի վրա բրիտանական դրոշի ամենօրյա ծածանվելու դեմ կրկին բողոքի ցույցեր են անցկացվել: Ցուցարարների գործողություններից մեկ սպա է տուժել: Դեպքից հետո 15 մարդ ձերբակալվել է:










































