Անդրեա Դ՛Ամիկոն՝ Կազանի «Ռուբին»-ի պաշտպան Սալվատորե Բոկետիի գործակալը, մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի իր հաճախորդը կարող է տեղափոխվել «Յուվենթուս» կամ «Նապոլի»:
«Հիմա իմաստ չկա խոսել «Նապոլի» տեղափոխության մասին, քանի որ ես այդ ակումբի հետ բանակցություններ չեմ վարել:
Իրականում, Սալվատորեն ունակ է խաղալ ցանկացած թիմում, նույնիսկ «Յուվենթուս»-ում: Բոկետին շատ լավ խաղացող է», – գործակալի խոսքերն է մեջբերում Calcio News 24-ը՝ հղում կատարելով Radio Crc-ին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի ամռանը «Յուվե»-ն արդեն փորձ կատարել էր Բոկետիի տրանսֆերը ձեռք բերելու համար, իսկ այս տարի ամռանը նորից կրկնել էր այդ փորձը, սակայն երկու դեպքերում էլ դրանք անհաջողությամբ էին պսակվել:









































