«Աստղային պատերազմների» 7-րդ մասի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը դիմել է DroneShield ընկերությանը՝ խնդրելով նկարահանման հրապարակի պաշտպանությունն ապահովել լրտեսական լուսանկարներ անող ռադիոկառավարվող թռչող սարքերից: Այս մասին հայտնում է Slash Film պորտալը:
Slash Film-ը նշում է, որ նոր «Աստղային պատերազմների» թիմը լրջորեն անհանգստացած է համացանցում հայտնված ֆիլմի դեկորացիաների կամ ռեկվիզտի մանրամասների լուսանկարներով: Աբրամսի խոսքով՝ ինքը մտադիր չէ խփել կամ վնասել ռոբոտներին. ընկերության մշակած հետևող և տեղեկացնող համակարգը հաճախորդին հնարավորություն է տալիս նախօրոք իմանալ լրտեսների մոտենալու մասին և պատրաստվել դրան:
Կինոսագայի 7-րդ մասի նկարահանումները սկսվել են 2014-ի մայիսին: Այն էկրան կբարձրանա 2015-ի դեկտեմբերին:










































