Ստորերկրյա մոտեցող ցնցումների մասին կհաղորդի գրունտային ջրերի քիմիական կազմի փոփոխությունը: Նման կանխատեսման հուսալիությունն ապացուցել են շվեդ գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:
Ստոկհոլի համալսարանից Ալասդեր Սքելթոնն ու նրա գործընկերները 5 տարվա ընթացքում ամեն շաբաթ ջրի նմուշներ են վերցրել խորը հորից: Այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել 2 երկրաշարժ (5.6 ու 5.5 բալանոց), ու դրանցից 4-6 ամիս առաջ սեյսմոլոգները հետևել են ջրածնի իզոտոպի ու նատրիումի իոնների մակարդակի տեղաշարժին:
Քանի որ ջրի քիմիական կազմին գիտնականները հետևել են երկար ժամանակ, կան վիճակագրական հիմքեր՝ պնդելու, թե գրանցված փոփոխությունները կապված են երկրաշարժերի հետ ու պատահական չեն:
Ի դեպ, Սքելթոնն առայժմ չի կարող ասել, թե ինչ գործընթացներ են հարուցել այդ տեղաշարժերը:











































