Բրիտանացի հաջողակ դիզայները կիսվել է այն փոքր գաղտնիքներով և օրենքներով, որոնցով պետք է առաջնորդվել ամանորյա զգեստ ընտրելիս:
Լավագույն ընտրությունը, Վիկտորյա Բեքհեմի կարծիքով, մինիմալիստական մուգ գույնի զգեստը կլինի՝ առանց ավելորդ զարդերի և բարդ ձևվածքի:
«Եթե դուք աշխատանքից հետո անմիջապես պետք է երեկույթի գնաք, ձեր կերպարը լրացրեք փոքրիկ քլաթչով, բարձրակրունկ կոշիկներով և ոսկյա ապարանջանով: Փոքրիկ սև զգեստը լավագույն տարբերակն է: Պարզության պատճառով դուք անթերի կլինեք թե՛ աշխատավայրում, թե՛ երեկույթին», – ասել է Վիկտորյան:









































