Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Կրիմինալ գների դեմ վերահսկողություն չկա, ՄՄ մտնելուց հետո էլ գնաճը կկրկնապատկվի». Արմեն Պողոսյան

Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ Մաքսային միությունը մեզ համար նպաստավոր չեն, չարիք են, բայց մենք ստիպված ենք չարյաց փոքրագույնը ընտրել: Լրագրողների հետ հանդիպմանը այս կարծիքը հայտնեց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ հիշելով նաև դասականներից մեկի ասածը՝ «ոչ ոք մեզ չի սիրում, բացի քրեական հետախուզությունից, որը նույնպես մեզ չի սիրում»:

Ըստ նրա՝ երկու միությունների պարագայում էր թանկացումներն անխուսափելի են: Օրինակ՝ Մաքսային միությունը որակապես ցածր է, բայց մենք դատապարտված ենք, քանի որ մեր ապրանքաշրջանառությունը կապված է ՌԴ շուկայի հետ: Ըստ նրա՝ երկու պարագայում էլ մեզ մոտ խնդիրներ շատ կլինեն, քանի որ մենք հավասար մրցակցային պայմաններ չենք կարողանում ապահովել, ուստի շղթայական ռեակցիայով էլ գալիս են թանկացումները: ՀԿ նախագահի խոսքով՝ կան նորմալ և կրիմինալ գներ: «Օրինակ՝ շաքարավազի գնի մեջ կրիմինալ ենք տեսնում, բացի դրանից՝ արտոնյալ է: Մթերումը չի կազմակերպվում, գյուղացին արտադրում է, իրացումը չի լինում, կամ տանում են իրենց ուզած գնով, մրցակցային մթերում չկա. տուժեց սպառողը, գյուղացին, էլ չասեմ ոռոգման ջրի խնդրի մասին»,- կարծիք հայտնեց Արմեն Պողոսյանը:

Նա նկատեց նաև, որ ավելի շատ գնաճ ենք արձանագրել, քան տնտեսական աճն է: Նախորդ տարի գնաճը շուրջ 5 տոկոս էր, որը ընդհանուր թիվ է, քանի որ միայն սնունդը թանկացել է տասնչորս տոկոսով: Եվ «թանկացումները դեռ շարունակվում են, հուսանք՝ այս ցուցանիշը չի անցնի»:

Այնինչ մեզ մոտ միայն շուրջ 12 տոկոս կազմող խավ կա, որի համար թանկացումները ոչ մի ազդեցություն չեն ունենա, իսկ 88 տոկոսի համար թանկացումները շոշափելի կլինեն: Կարևոր է հաշվի առնել նաև այն, որ ՄՄ մտնելուց հետո կունենանք շուրջ 11 տոկոս, այսինքն՝ գնաճը կկրկնապատկվի:

Ըստ ՀԿ նախագահի՝ գնաճի վրա ազդեցություն ունի նաև էլեկտրաէներգիայի թանկացումը, այնինչ մեր հաղթաթուղթը հենց Էներգիան է, այսինքն՝ թանկացման մեջ կրիմինալ տարրեր կան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում