Պերուի իշխանությունները կիրակի հայտարարել են սանիտարական արտակարգ դրություն՝ խուսափելու համար չիկունգունյա տենդի համաճարակից: Հարավամերիկյան հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարկադրված միջոցառումը կտևի 90 օր:
Առողջապահության նախարարությունը մի քանի մասնագիտացած գերատեսչությունների հանձնարարել է մշակել համատեղ պլան՝ թույլ չտալու համար հիվանդության տարածումը:
Նախարարության տվյալներով՝ Պերուի տարածքում այս տենդով հիվանդացության ոչ մի դեպք դեռ չի գրանցվել, սակայն հարևան երկրներում, մասնավորապես՝ Կոլումբիայում, վիրուսը վտանգավոր արագությամբ տարածվում է:









































