«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար զինվորներ ուղարկելու հնարավորությունը պետք չէ բացառել: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Թոնի Բլերը:
Նրա խոսքով՝ օդային հարվածները կարող են միայն կասեցնել գրոհայինների առաջխաղացումը, բայց այդ կերպ նրանց հնարավոր չէ հաղթել:
Հաղթանակի համար անհրաժեշտ են լրացուցիչ ցամաքային ուժեր՝ կարծում է Բլերը: Նա հավելել է, որ ամենալավն այն կլինի՝ այդ զորքերը ձևավորվեն տարածաշրջանի երկրներում՝ չնայած ամենից շատ հնարավորություններն ունեն ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:
Շաբաթ օրն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան ցամաքային ուժերը չեն կիրառվի «Իսլամական պետության» դեմ: