Symantec ընկերության կանխատեսումների համաձայն՝ 2013 թ. կիբեռհարձակումները կդառնան առավել ագրեսիվ, կկրեն քաղաքական բնույթ, կաճի նաև բջջային օգտատերերին սպառնացող վտանգը:
Նշվում է, որ 2013-ից սկսած՝ պետությունները, կազմակերպությունները և անհատները կանցնեն կիբեռտարածք և այնտեղ կիրականացնեն միմյանց վրա հարձակումները` նպատակ ունենալով ցուցադրել իրենց իշխանությունը։
Symantec–ի փորձագետներն ակնկալում են տեսնել madware ծրագրի գործածության աճ` կապված բջջային հեռախոսների գովազդի հաշվին կազմակերպության շահույթի մեծացման հետ: Symantec-ը տեղեկացնում է, որ դրա գործածությունը թույլ կտա տեղեկատվություն ստանալ օգտատիրոջ, նրա գտնվելու վայրի մասին, կոնտակտային և այլ տվյալներ: Վերջին 9 ամիսների ընթացքում ծրագրերի թիվը, որտեղ կիրառվում է madware-ը, աճել է 210 %-ով:
2013-ին ականատես կլինենք բջջային տեխնոլոգիաների զարգացմանը, ինչն էլ կհանգեցնի կիբեռհանցագործությունների մեծացմանը:








































