Հորդանանի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 11 գրոհայինի՝ հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ ձերբակալված իսլամիստները Հորդանան էին եկել Սիրիայից՝ խմբավորման առաջնորդների հրամանով, որպեսզի քաոս և խուճապ մտցնեն տեղի բնակչության շարքերում: Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածներից մեկի տունը պայթել է գրոհայինների կողմից պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակ:
Ավելի վաղ Ամանում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը հայտարարել էր ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու միջազգային ջանքերին աջակցելու պատրաստակամության մասին:









































