News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այցելել է Գորիում գտնվող Վրաստանի ազգային պաշտպանության ակադեմիա, ուր հայտարարել է, թե երկիրը պետք է պաշտպանի կրթված բանակը.
«Նոր կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը կրթությունն է: Խորհրդանշական է, որ կրթական համակարգում ես առաջինն այցելեցի ձեզ: Հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է կրթված հասարակություն: Մեր հասարակության արժանի պաշտպանությունը պետք է ապահովի կրթված բանակը»:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան իր հերթին հայտարարել է, որ զինվորներին տրվելու է քաղաքացիական լուրջ կրթություն ստանալու հնարավորություն, քանի որ ՊՆ-ի առաջնահերթություններից մեկը կրթված և ինտելեկտուալ բանակ ունենալն է: