Դուբայում կիրակի օրը բացվում է Մերձավոր Արևելքում անշարժ գույքի խոշորագույն` Cityscape Global ցուցահանդեսը: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն:
Համաձայն կազմակերպիչների հայտարարության` այս տարի ցուցահանդեսին 35 հազար մասնակից է սպասվում և 280 ընկերություն, որոնք կներկայացնեն իրենց ցուցանմուշները: Անցյալ տարվա համեմատ ցուցանմուշների քանակն աճել է քառորդով:
Ցուցահանդեսի ժամանակ 13 մրցանակն կհանձնվի` բնակելի, ձեռներեցական, զբոսաշրջային և էկոլոգիապես մաքուր անշարժ գույքի ոլորտներում:










































